ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր` հունիս 26-ին, 19:00-ին Հյուսիսային պողոտայում մեկնարկեց միջոցառում Հաց Բերողի օրվա կապակցությամբ:

Հաց Բերողի` Արթուր Սարգսյանի, հիշատակի միջոցառման ընթացքում կանայք անցորդներին, խորհրդանշական կերպով, հաց էին բաժանում:

Միջոցառման ավարտին ոստիկանությունն արհեստականորեն իրարանցում առաջացրեց և անհեթեթ պատճառաբանություններ ներկայացնելով բերման ենթարկեց միջոցառման երկու մասնակիցների` Վարդան Գերավետյանին և Արմեն Լուսինյանին:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Վ.Գերավետյանին և Ա.Լուսինյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Անընդունելի ենք համարում ոստիկանության կողմից դրսևորված նմանօրինակ ճղճիմ արարքը և խստագույնս դատապարտում այն:

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
26 Հուլիսի 2021թ., Երևան