

Հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում աջակցության ակնկալիքով Բևեռն այսօր նամակներ հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված Ազգերի Կազմակերպության Ներկայացուցչության գրասենյակ, ՀՀ֊ում Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանություններ։

Երեկ դեպի ԱԺ երթի ընթացքում Բևեռը նույնաբովանդակ նամակ էր հանձնել նաև ԵՄ գրասենյակ, իսկ երկուշաբթի ապրիլի 16֊ի հանրահավաքի մասնակիցների նամակը կփոխանցվի ՀՀ֊ում ԱՄՆ դեսպանություն և Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության գրասենյակ։


Բևեռն ակնկալում է օր առաջ գործուն միջոցների ձեռնարկում՝ Հայկական կողմի գերիների և այլ պահվող անձանց ստույգ քանակն ու տվյալները ճշտելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:
17 ապրիլ 2021 թ.