ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հաղորդագրություն

Ազգային-ժողովրդավարական բևեռը 2021 թ․ հունիսի 7-ին քարոզարշավը մեկնարկում է մամուլի ասուլիսով և դրամահավաքով, որոնք տեղի կունենան Ուրարտու ռեստորանային համալիրում  (Պռոշյան փողոց, Ձորափի 1)։Լրագրողներին հրավիրում ենք մասնակցելու մամուլի ասուլիսին, որը կանցկացվի հունիսի 7-ին, ժամը 18։00-ին, Ուրարտու ռեստորանային համալիրի բացօթյա տաղավարում։

Դրամահավաքի երեկույթը սկսվում է նույն օրը՝ ժամը 19։00-ին, ռեստորանային համալիրի դահլիճում։ Երեկույթին հրավիրում ենք բոլոր նվիրատուներին, ինչպես նաև մամուլին։

Մուտքն ազատ է։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
6 հունիսի 2021 թ․, Երևան