ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդարական բևեռի գործունեությունը Եվրոպական Միության տարածքում համակարգելու նպատակով Բևեռի խորհուրդը որպես պատասխանատու ներկայացուցիչներ է նշանակում Գարիկ Խաչատրյանին (Բելգիա) և Ազատ Օրդուխանյանին (Գերմանիա)։

Նրանք լիազորված են նաև պատասխանատուներ նշանակելու առանձին ուղղությունների կամ տարածքների համար։

Միևնույն ժամանակ՝ նրանց գործունեությունը չի փոխարինում Եվրոպայի Միության տարածքում գործող գրասենյակների, կայացած շրջանակների, ինչպես նաև մեր առանձին հայրենակիցների և Բևեռի կենտրոնական գրասենյակի ու ղեկավարության միջև առկա համագործակցությանը, այլ կոչված է նպաստելու դրա արդյունավետության մեծացմանը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
4 հունիսի 2021 թ., Երևան