NATIONAL DEMOCRATIC ALLIANCE

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19 սեպտեմբերի 2025 թ., Երևան Մենք՝ 2025թ.-ի սեպտեմբերի 19-ին Երևանում կայացած կլոր սեղանի մասնակիցներս, հայտարարում ենք, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ՝ արցախցիների դեմ իրականացված ցեղասպանության գործում հանցակից Հայաստանի դրածո կառավարության կողմից ՀՀ Սահմանադրության մեջ պարտադրվող փոփոխությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի հղումը Սահմանադրությունից հեռացնելու փորձը, ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի անքակտելի իրավունքների դեմ և սպասարկում է Հայաստանի Հանրապետության դեմ թշնամաբար տրամադրված երկրների օրակարգը: Մեզ համար անընդունելի են ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքներով ՀՀ-ի դեմ իրականացվող ոտնձգությունները։ ՀՀ ներկա ապազգային ու հակապետական քաղաքականություն որդեգրած կառավարության բոլոր գործողությունները նոր սպառնալիքներ են ծնում հայության և հայկական պետականության ինքնիշխանության համար, ուստի արժանանալու են մեր միասնական դիմադրությանն ու դատապարտմանը։ Արտաքին պարտադրանքի տակ իրականացվող զիջումները բերելու են նվաստացման և պարտվողականության նոր դրսևորումների՝ առաջացնելով նորանոր աղետներ։ Մենք ընդգծում ենք,որ Հայաստանի Անկախության հռչակագիրը անձեռնմխելի հիմնարար փաստաթուղթ է: Միաժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնում համախմբվել և համատեղ աշխատել մեր ազգային և համամարդկային իրավունքների պաշտպանության համար՝ ձևավորելով նոր համազգային օրակարգ։
Ստորագրողների անունները ըստ այբբենական կարգի։ Հայտարարությունը բաց է միանալու համար
  • Ագուլյան Կարեն ԱԻՄ
  • Բալոյան Արթուր «Արդարություն» կուսակցության նախագահ
  • Գաբրիելյան Մեխակ 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր
  • Գասպարյան Արա «Ազգային օրակարգ» կուս․ գործ․ քարտուղար
  • Դեմոյան Հայկ Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
  • Զոհրաբյան Ապրես Արևելագետ
  • Թագուհի Թովմասյան ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր
  • Իսրայելյան Անաստաս «Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ
  • Հակոբյան Արա «Ազգային օրակարգ» կուս․խորհրդի նախագահ
  • Հայրիկյան Պարույր ԱԻՄ առաջնորդ
  • Հայրյան Լևոն «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
  • Մանուկյան Խաչիկ Բանաստեղծ
  • Մանուկյան Նարեկ «Արմենիա 2026» նախաձեռնության ղեկավար
  • Մարգարյան Դավիթ «Ապրելու երկիր» կուսակցություն
  • Մնացականյան Վիկտոր «Հաղթանակ» կուսակցության նախագահ
  • Չուգասզյան Գարեգին ԱԺԲ խորհրդի անդամ
  • Պապյան Արա ԱԺԲ խորհրդի անդամ
  • Պետրոսյան Եղիշե ԱԺԲ խորհրդի անդամ
  • Սարգսյան Նաիրի «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար
  • Սեֆիլյան Ժիրայր ԱԺԲ խորհրդի անդամ
  • Սիսլյան Վազգեն «ՀԱՀԳԲ» մարտիկ
  • Տոնոյան Կարին «Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն
Հայտարարությունը բաց է միացողների համար։