ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Աջակցե՛նք Բևեռի լոբբիստական գործունեությանը ԱՄՆ֊ում

Ինչպես գիտեք, 2023 թվականի ապրիլին Ազգային ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) պատմական քայլ կատարեց՝ համագործակցության պայմանագիր կնքելով Livingston Group (TLG) ընկերության հետ՝ Վաշինգտոնում Հայաստանին առնչվող իր հեռահար օրակարգի լոբբինգ իրականացնելու համար: Այդ ժամանակից ի վեր, ԱԺԲ-ն համագործակցելով TLG ընկերության հետ, կարողացել է Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգությանը և ԱՄՆ-ի հետ գործընկերությանը վերաբերող առանցքային հարցերը ներկայացնել Վաշինգտոնում քաղաքականություն մշակողներին այնպես, ինչպես նախկինում երբևէ չէր արվել: Մենք, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Երևանում, աշխատել ենք Միացյալ նահանգների ընտրված ներկայացուցիչների և կառավարության անդամների հետ՝ բոլորիս համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ ու դարձել ենք հայկական քաղաքական առաջին կառույցը, որը պաշտոնապես պրոֆեսիոնալ լոբբիստական ընկերություն է վարձել Վաշինգտոնում այդ նպատակով:
Մենք չէինք կարող այդ աշխատանքն իրականացնել առանց ձեր ֆինանսական աջակցության: Բառերով հնարավոր չէ մեր երախտագիտությունն արտահայտել մեր այն նվիրյալ ընկերներին, ովքեր դա հնարավոր դարձրին: TLG ընկերության հետ մեր ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2024 թվականի հունվարի 9-ին: Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած գոյութենական մարտահրավերները՝ մենք նախատեսում ենք երկարաձգել մեր պայմանագիրը TLG ընկերության հետ՝ Վաշինգտոնի հետ մեր հարաբերություններում անխափան առաջընթաց ապահովելու համար՝ ի շահ Հայաստանի պետականության: Մենք չենք կարող հանգստանալ, քանի դեռ Հայաստանն ու Արցախը վերամիավորված չեն, և մեր եղբայրներն ու քույրերը ազատ ու ապահով չեն ապրում մեր նախնյաց հինավուրց հայրենիքում։
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր նվիրատվությունների համար, որոնց շնորհիվ մենք ստացանք պահանջվող $40,000-ը: Այժմ մենք բարձրացնում ենք ներկայիս դրամահավաքի նշանակետը մինչև $100,000-ի, որպեսզի կարողանանք շարունակել մեր լոբբիստական աշխատանքը Վաշինգտոնում՝ հանուն միասնական, անկախ և բարգավաճ Հայաստանի: Գոյություն չունի Հայաստանին աջակցելու առավել լավ միջոց, քան մեզ օգնելն է՝ Վաշինգտոնում մեր օրակարգը հաստատուն և ակտիվ պահելու համար:

Հարգանքներով՝
ԱԺԲ խորհուրդ

Կանխիկ նվիրատվությունների համար օգտագործել “Կանխիկ նվիրաբերություն” տարբերակը և նվիրաբերվող գումարը տանել ԱԺԲ-ի գրասենյակ նախապես զանգել և պայմանավորվել` Երևանում 044-435-045, Լոս Անջելոսում 747-345-1121, Նյու Յորքում 917-416-7777, և Եվրոպայում (Բելգիա) +32-478-77-70-37:

$48,005 of $100,000 raised
$
Select Payment Method
Personal Info

Donation Total: $50.00

Arayik Khachatryan

18/04/2024

Amount Donated
$50.00

Գերասիմ Պետրոսյան

15/04/2024

Amount Donated
$107.90

Margarita Babayan

14/04/2024

Amount Donated
$50.00

Տիգրան Առաքելյան

14/04/2024

Amount Donated
$50.00

Կարինե

12/04/2024

Amount Donated
$25.00

Anahit Abrahamyan

12/04/2024

Amount Donated
$150.00

Անանուն

10/04/2024

Amount Donated
$104.00

Aram Boyadjian

09/04/2024

Amount Donated
$100.00

Sarkis Boyadjian

09/04/2024

Amount Donated
$100.00

Ara Varosyan

07/04/2024

Amount Donated
$50.00

Robert Hougassian

05/04/2024

Amount Donated
$50.00

Stephan Samvelyan

05/04/2024

Amount Donated
$40.00