ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Կոնգրեսականեր Դարել Իսանի և Դինա Տիտուսի Պաշտոնական հարցումը Օ’Բրայենին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կոնգրեսական Դարել Իսան (Կալիֆորնիա) և կոնգրեսական Դինա Տիտուսը (Նևադա) 2023 թվականի նոյեմբերի 15-ին Կոնգրեսում Արցախի հարցով կայացած լսումների արդյունքում պաշտոնական գրավոր հարցեր էին ներկայացրել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենին։ Պաշտոնական հարցումը հարցեր էր պարունակում Ազգային-Ժողովրդավարական Բևեռի վերաբերյալ, ինչն աննախադեպ երևույթ էր, քանի որ Կոնգրեսի անդամները հազվադեպ […]

Փետրվար 18. հանուն Արարատի իրավունքի

1921 թ. փետրվարի 18-ի ապստամբությունը հայ ոգու արձագանքն էր պետականությունից, ինքնությունից և ազգային առաքելությունից հրաժարվելու ռուս-թուրքական պարտադրանքին: Միևնույն ժամանակ, այդ պարտադրանքը հնարավոր դարձավ, քանի որ մինչ այդ հայությունը և Հայաստանի Հանրապետությունը ձախողեցին իրենց առջև ծառացած համակարգային կերպափոխման բնապատմական հրամայականի կենսագոծումը: Այդպիսի հրամայական ժամանակ առ ժամանակ ծառանում է բոլոր համակարգերի, իհարկե նաև՝ ազգերի առջև: Այդ ժամանակ […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան, վաստակաշատ իրավաբան Մուշեղ Շուշանյանի քառամսյա կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց ևս երկու ամիս ժամկետով։ Արդարացիորեն ակնկալվում էր,որ պատերազմով անցած,վիրավորում ստացած, Մ. Շուշանյանի քաղաքական բնույթի սուր քննադատական խոսքն (սոցիալական ցանցում կատարված գրառումը) ուղղված իշխանությանը պետք է պաշտպանվեր դատարանի կողմից’ հիմքում ունենալով խոսքի ազատությունն ու միջազգային չափանիշները, նույնիսկ եթե այն վիրավորական էր:Սակայն, դատարանը տուրք տալով իշխող ուժին, […]

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի հռչակագրի հինգ հիմնական դրույթներից է նոր սահմանադրության ընդունումը։Այն օրենսդիր, գործադիր իշխանությունների լիազորությունների հստակ տարաբաժանմամբ, օրենսդիրից և գործադիրից դատական իշխանությունների անկախության իրական հակակշիռների հավասարակշռմամբ, օրենքի առաջ իշխանավորների համակարգային պատասխանատվության հստակ մեխանիզմների ամրագրմամբ, մարդու իրավունքների և ազատությունների հստակ սահմանմամբ պետք է ծառայի որպես Հայաստանի անկախ Հանրապետության ինքնիշխանության ու հարատևման, հայ ժողովրդի ազգային իղձերի իրագործման, Հայաստանում […]

Նամակ Ջո Ուիլսոնից

Ուրախությամբ հայտնում ենք, որ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) քիչ առաջ նամակ է ստացել Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնից (R-SC), որը հասցեագրված է Ժիրայր Սեֆիլյանին՝ որպես 2023 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցած ԱԺԲ ղեկավարության և մի խումբ կոնգրեսականների հանդիպման շարունակություն։ «Մեծարգո Ժիրայր Սեֆիլյան» դիմելաձևը, որը սովորաբար վերապահվում է կառավարական նախարարների և […]

ԱՄՆ Կոնգրեսի լսումներ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի վերաբերյալ, ներառյալ Արցախը, ս․թ․ սեպտեմբերի 6-ին կայացած լսումների կապակցությամբ   Ազգային-Ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) ցանկանում է սրտանց շնորհակալություն հայտնել Կոնգրեսի Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովին, հատկապես նրա համանախագահներին՝ կոնգրեսական Քրիս Սմիթին և կոնգրեսական Ջիմ ՄակԳովերինին, 2023 թվականի սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում արտակարգ լսումներ անցկացնելու համար` լույս սփռելու Արցախում ծավալվող […]

Աջակցե՛նք համախմբմանը

Սիրելի’ հայրենակիցներ, Ինչպես հայտնի է Ազգային-ժողովրդավարական Բևեռը օգոստոսի 17-ից սկսում է հանրահավաքային պայքարի վճռորոշ փուլը` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և անցումային ժամանակավոր կառավարություն ձևավորելու հստակ օրակարգով։ Ժողովրդին համախմբելու նպատակով իրազեկման ամենօրյա աշխատանքների, քարոզչական նյութերի պատրաստման (այդ թվում և գովազդային) տրանսպորտային, տպագրական, տեխնիկական եւ այլ ծախսեր հոգալու, ինչպես նաեւ շուրջօրյա հանրահավաքների նախապատրաստման եւ անցկացման համար Ազգային-ժողովրդավարական Բևեռը […]