ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Վաշինգտոնի Կապիտոլ Հիլում դրամահավաք-ընթրիք Կոնգրեսական Դարել Իսայի համար (R-CA):

Ազգային-ժողովրդավարական Բևեռի (NDA) բարեկամների բազմազգ դաշինքը սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնի Կապիտոլ Հիլում դրամահավաք-ընթրիք էր կազմակերպել Կոնգրեսական Դարել Իսայի համար (R-CA): ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների և Դատական հանձնաժողովների բարձրաստիճան անդամ, Կոնգրեսական Դարել Իսան ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ԱԺԲ-ի տեսլականի հետևողական աջակիցն է, և նրա գրասենյակը սերտորեն համագործակցել է Բևեռի հետ՝ Moran Global Strategies ընկերության ներկայացուցիչ, Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստ […]

Նպատակահարմար չենք համարում Բևեռի հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Ի տես Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստի գոյութենական սպառնալիքների, որոնք սպառնում են մեր երկիրը վերածելու թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտու, և ի տես Նիկոլ Փաշինյանի վարած հակասահմանադրական, ապազգային, պարտվողական և հակաժողովրդավարական քաղաքականության, որը հանգեցրել է հասարակության քաղաքական պառակտման և կաթվածահարության, Ազգային-ժողովրդավարական Բևեռը, գիտակցելով մեր ժողովրդի համախմբման հնարավորությունը, որոշել էր աջակցել հայրենիքում սկսված Սրբազան շարժմանը հետևյալ […]

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին վերանայել իրենց մոտեցումները Արցախի հարցի վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկա իրավիճակը եւ նպատակ ունենալով հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին եւ կանխել Հայաստանի Հանրապետության ինտեգրումը թուրանական նախագծին, հարկ է համարում անել հետևյալ պարզաբանումը։ Մենք գտնում ենք, որ Արցախի անկախության հռչակումը եղել է օտարի թելադրանք եւ քաղաքական ռազմավարական սխալ, որը հակասել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի սկզբունքներին: Այն […]

Հանդիպում կոնգրեսական Ջո Ուիլսոնի հետ

Սույն թվականի հուլիսի 5-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը և Կարո Եղնուկյանը հանդիպեցին կոնգրեսական Ջո Ուիլսոնի (Հանրապետական, Հարավային Կարոլինա) հետ, ով հուլիսի 2-5-ը սենատոր Ռոջեր Ուիկերի (Հանրապետական, Միսիսիպի) հետ միասին գլխավորում էր ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության այցը Հայաստան: Սա Բևեռի առաջնորդների երկրորդ հանդիպումն էր կոնգրեսական Ուիլսոնի հետ Երևանում, և Վաշինգտոնում Կոնգրեսի առանցքային […]

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ)՝ Հայաստանի արևմտամետ քաղաքական ուժը, պատրաստվում է ընդլայնել իր լոբբիստական գործունեությունը Վաշինգտոնում:2024 թվականի հունիսի 15-ին Բևեռը պայմանագիր է ստորագրել Moran Global Strategies (MGS) ընկերության հետ, որը նախկին կոնգրեսական Ջիմ Մորանի ընկերությունն է, ով Կոնգրեսի անդամ է եղել 1991-2015 թվականներին։Moran Global Strategies (MGS) ընկերությունը զբաղվում է կառավարության հետ հարաբերությունների հարցերով։Պայմանագրի ստորագրումը հետևել է The […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 28

 Մայիսի 28-ը Արարատի լուսապսակ ճակատի նման հայ ժողովրդին միավորող խորհրդանիշ-արժեք է։ Այն մեր ինքնությունը ամեն գնով պաշտպանելու միասնական կամքի արտահայտման օրն է։Առաջին հանրապետության ստեղծումը և գոյությունը անուրանալի դեր ունի մեր ժողովրդի պատմության, ներկայի և ապագայի համար։Մեր շատ իրավունքներ խարսխված են այդ հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը մշտապես հանդես է եկել ներկա Հայաստանի հանրապետության որպես […]

The Livingston Group

  Վերջին օրերին Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստական ընկերությունը՝ The Livingston Group-ը, սերտ կապի մեջ է եղել կոնգրեսական Դինա Թայթուսի (D-NV) գրասենյակի հետ՝ կապված վերջիններիս կողմից նախապատրաստվող «Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման 2024 թվականի ակտ» օրենսդրական նախաձեռնության հետ։ Ակտը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ընդգրկուն ցանկում ներառված ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կոնգրեսական Թայթուսի գրասենյակը սերտորեն համագործակցել է The Livingston […]

Մամլո հաղորդագրություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստական կազմակերպությունը՝ The Livingston Group-ը, Հայաստանում Փաշինյանի վարչակարգի կողմից իրականացվող հակասահմանադրական գործունեությանն ի պատասխան, ապրիլ ամսվա ընթացքում ակտիվացրել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր շփումները Վաշինգտոնում։ Մասնավորապես, Բևեռի առաջատար լոբբիստ Էլիաս Գերասուլիսը հանդիպում է ունեցել USAID կառավարիչ Սամանթա Փաուերի հետ՝ քննարկելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին և Հայաստանին վերաբերող հարցեր: Ի լրումն, պարոն Գերասուլիսը հանդիպել է կոնգրեսական […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  2024 թվականի ապրիլի 1-ին Վաշինգտոնում շահագրգիռ կողմերի հետ Ազգային-ժողովրդավարական Բևեռի կանոնավոր խորհրդակցությունների շրջանակներում Բևեռի վաշինգտոնյան լոբբիստական կազմակերպությունը՝ The Livingston Group-ը, շրջանառության մեջ է դրել կցված «Քաղաքականության վերլուծական ամփոփագիրը» ԱՄՆ Կոնգրեսում, ԱՄՆ վարչակազմում (Ազգային անվտանգության խորհուրդ և Պետդեպարտամենտ) և Մարդու իրավունքների մի շարք իրավապաշտպան կազմակերպություններում։ Ամփոփագրում ընդգծված է Փաշինյանի վարչակազմի հակասահմանադրական և պարտվողական քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր վաղ առավոտից Նիկոլի անձնական և հակապետական ցանկությունները սպասարկող իրավապահները բերման են ենթարկում «Մարտական եղբայրության» անդամներին` (հետևորդներին) դրանով իսկ փորձելով կանխել նրանց այցը Վերին Ոսկեպար։ Այս ամենը ոչ միայն հակաօրինական է, այլ Նիկոլի դրդմամբ ուժայինների կողմից թշնամու ցանկությունների ու հրահանգների կատարման դրսևորում է։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը բազմիցս անդրադարձել և դատապարտել է այսօրինակ այլ երևույթներ ևս, […]