ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ողջունելով Հայաստանի Հանրապետության և ողջ Հայության առջև ծառացած ներկայիս դժվարին իրավիճակի հաղթահարման նպատակով ստեղծված՝ Ազգային Ժողովրդավարական Բևեռի կազմավորումն ու գործունեությունը,  Ֆրանսիայում բնակվող մի խումբ Հայորդիների նախաձեռնությամբ հիմնվել է Ազգային Ժողովրդավարական Բևեռի՝ Ֆրանսիայի լառույցը՝ ի զորակցություն  Հայաստանում  ու  աշխարհի  տարբեր  երկրներում  Հայոց պետականության ամրապնդման ու հզորացման գործին  լծված մեր ազգակիցների:

Օրեցօր հզորացող ազգային շարժման՝ Համազգային Վերազարթոնքի այս օրերին, տեսակապով և անմիջականորեն,  հանդիպումներ են կազմակերպվում Ֆրանսիայում և Եվրոպական այլ երկրներում բնակվող զանազան գործիչների հետ: Առաջիկայում, մայիսի 22-ին նախատեսված՝ ԱԺԲ Ֆրանսիայի մասնաճյուղի  գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը  հրավիրվել են տարբեր քաղաքներում ապրող Հայեր,  Երևանից իր մասնակցությունը կբերի հատուկ այդ առիթով ժամանած՝  Արաքսյա Գրիգորյանը:1915-ի «Անլռելի ղողանջները» մեր սրտում՝ Հայաստանի ու Աշխարհասփյուռ Հայության համար խորհրդանշական այս օրը՝ Ապրիլի 24-ն այսուհետ, Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվանից բացի, կլինի նաև մեր Ազգային համախմբման, Ազգային իրավունքների ու պահանջատիրության օր…Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում բախտորոշ այս ժամանակաշրջանում  իրենց անձնվեր  նվիրվածությամբ, միավորված ջանքերով  նպատակաուղղված պայքարի ելած  բոլոր Հայորդիներին, Ազգային Ժողովրդավարական Բևեռի գործիչներին…

Ապրիլի  24, 2021 թ., Փարիզ
Ազգային Ժողովրդավարական Բևեռի՝ Ֆրանսիայի կառույցի խորհուրդ